Logo

Սպերցյան. «Տիկնիզյանին լավ ընդունեցին հավաքականում»

15:13 / 03.04.2023Հայկական ֆուտբոլ
null

Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Спорт Экспресс»-ի հետ զրույցում խոսել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանի մասին, որը վերջերս նորամուտն էր նշել ազգային թիմում:

- Ի՞նչ տրամադրությամբ եք վերադարձել հավաքականից։ Դուք բավականին ծանր հանդիպում անցկացրիք:

- Ես արդեն սովոր եմ: Ակումբում մեզ շատ կարևոր խաղեր են սպասվում: Մի քիչ դժվար է, քանի որ թռիչք է եղել, բայց ամեն ինչ լավ է։

- Ինչպե՞ս ընդունեցին Նաիր Տիկնիզյանին Հայաստանի հավաքականում։ Նա հետևեց ձեր օրինակին և փոխեց մարզական քաղաքացիությունը:

- Լավ ընդունեցին, Նաիրը լավ տղա է ու լավ ֆուտբոլիստ: Ամեն ինչ հիանալի էր:

- Բայց հասկանո՞ւմ եք, որ մարզական քաղաքացիությունը փոխելու ձեր քայլն օրինակ է դարձել մյուս ֆուտբոլիստների համար։

- Գուցե այո:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ առաջին խաղում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մարտի 25-ին Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին տուրում 1-2 հաշվով պարտվել էր Թուրքիայի թիմին, իսկ երեք օր անց նույն մարզադաշտում 2-2 հաշվով էր ավարտել Կիպրոսի թիմի դեմ ընկերական հանդիպումը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա