Logo

Սպերցյանի՝ արկածներով լի ելույթը, Բալեկյանը խաղաց մեծ աստղի դեմ, Ոսկանյանի թիմի «հերոսական» հաղթանակը (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 27.04.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
9849849 - Սպերցյանի՝ արկածներով լի ելույթը, Բալեկյանը խաղաց մեծ աստղի դեմ, Ոսկանյանի թիմի «հերոսական» հաղթանակը (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող անդամների և թեկնածուների ակումբները վերջին օրերի ընթացքում պաշտոնական հանդիպումներ են անցկացրել: Արտասահմանում աշխատող հայազգի մարզիչների թիմերը նույնպես մրցավեճերի են մասնակցել: VNews.am-ն անդրադառնում է գրանցված արդյունքներին և մյուս մանրամասներին:

«Ռոման» շաբաթվա ընթացքում Ա սերիայում 2 խաղ է անցկացրել: 32-րդ տուր․ «Ռոմա» 1-1 «Ատալանտա»․ Հենրիխ Մխիթարյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 85-րդ րոպեին: 33-րդ տուր․ «Կալյարի» 3-2 «Ռոմա»․ Մխիթարյանը փոխարինման է մտել 59-րդ րոպեին: 32-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 29 խաղի (25-ը՝ մեկնարկային կազմում), դարձել 9 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ: «Ռոման» 20 թիմի պայքարում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը՝ լավագույն եռյակը եզրափակող «Նապոլիից» հետ մնալով 11 միավորով:

«Հոֆենհայմը» շաբաթվա ընթացքում Բունդեսլիգայում 2 հանդիպման է մասնակցել: 30-րդ տուր․ «Հոֆենհայմ» 3-2 «Բորուսիա Մյոնխենգլադբախ»․ Սարգիս Ադամյանը փոխարինման է մտել 63-րդ րոպեին: 31-րդ տուր․ «Ֆրայբուրգ» 1-1 «Հոֆենհայմ»․ Ադամյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 61-րդ րոպեին: Նա «Հոֆենհայմի» հիմնական կազմ՝ Բունդեսլիգայի շրջանակում վերջին անգամ ընդգրկվել էր 2019 թվականի դեկտեմբերի 12-ին՝ մասնակցելով 2019/20թթ․ առաջնության շրջանակում «Ունիոն Բեռլինի» դեմ կայացած մրցավեճին (2-0): 27-ամյա հարձակվողն ընթացիկ առաջնությունում անցկացրել է 15 հանդիպում (1-ը՝ մեկնարկային կազմում)՝ խփելով 1 գոլ, կատարելով 2 արդյունավետ փոխանցում: «Հոֆենհայմը» 18 թիմի պայքարում գտնվում է 11-րդ տեղում:

VDGS2D8kU2E 960x787 - Սպերցյանի՝ արկածներով լի ելույթը, Բալեկյանը խաղաց մեծ աստղի դեմ, Ոսկանյանի թիմի «հերոսական» հաղթանակը (տեսանյութ)

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր․ «Ատիրաու» 1-0 «Կայրաթ»․ «Կայրաթից» Կամո Հովհաննիսյանը, որը կարմիր քարտ էր ստացել «Տոբոլի» դեմ նախորդ տուրի խաղում (2-2), որակազրկման պատճառով չի հայտավորվել հանդիպմանը: «Ատիրաուից» Արամ Հայրապետյանն ու Արտակ Դաշյանն ամբողջական մրցավեճ են անցկացրել: «Ատիրաուի» գլխավոր մարզիչն Արամ Ոսկանյանն է: Այդ թիմն անպարտելի է առաջնությունում իր վերջին 3 խաղերում՝ գրանցելով 1 հաղթանակ, 2 ոչ-ոքի: 28-ամյա Հովհաննիսյանը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 6 անգամ (բոլոր դեպքերում՝ հիմնական կազմում)՝ խփելով 2 գոլ ու կատարելով 1 արդյունավետ փոխանցում: 31-ամյա Դաշյանն ընթացիկ առաջնությունում 5 հանդիպման է մասնակցել (բոլոր դեպքերում՝ մեկնարկային կազմում), իսկ 34-ամյա Հայրապետյանը՝ 4 (4-ն էլ՝ հիմնական կազմում): Գործող չեմպիոն «Կայրաթը», որի համար սա ընթացիկ առաջնության առաջին պարտությունն էր, 14 թիմի պայքարում եզրափակում է լավագույն հնգյակը, իսկ «Ատիրաուն» 10-11-րդ հորիզոնականներն է կիսում «Կայսարի» հետ:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր․ «Շախտյոր Կարագանդա» 0-1 «Աստանա»․ հյուրերից Վարազդատ Հարոյանը, որը չէր ընդգրկվել թիմի՝ առաջնության նախորդ 2 հանդիպումների հայտացուցակում, այս անգամ ամբողջական մրցավեճ է անցկացրել: Նրա թիմակից Տիգրան Բարսեղյանը եղել է հիմնական կազմում ու փոխարինվել 89-րդ րոպեին: «Շախտյորից» Սոլոմոն Իմե Ուդոն մասնակցել է ամբողջ խաղին, իսկ նրա թիմակից Գևորգ Նաջարյանը փոխարինման է մտել 78-րդ րոպեին: 28-ամյա Հարոյանն ընթացիկ առաջնությունում ասպարեզ է դուրս եկել 5 անգամ (բոլոր դեպքերում՝ հիմնական կազմում), իսկ 27-ամյա Բարսեղյանն անցկացրել է 7 հանդիպում (բոլորն էլ՝ մեկնարկային կազմում)՝ իր ակտիվում գրանցելով 1 գոլ և 2 գոլային փոխանցում: 25-ամյա Ուդոն մասնակցել է 7 մրցավեճի (բոլոր դեպքերում՝ հիմնական կազմում)՝ կատարելով 1 արդյունավետ փոխանցում, իսկ 23-ամյա Նաջարյանը խաղադաշտ է մտել 6 անգամ (2-ում՝ մեկնարկային կազմում): «Աստանան» 14 թիմի պայքարում միանձնյա գլխավորում է աղյուսակը, իսկ «Շախտյորը» (թիմից 3 միավոր է հանվել) 12-13-րդ տեղերն է բաժանում «Արիսի» հետ:

Ռուսաստանի Ազգային լիգա (հեղինակությամբ 2-րդ առաջնություն), 38-րդ տուր․ «Կրասնոդար-2» 1-1 «Նեֆտեխիմիկ»․ Էդուարդ Սպերցյանը 62-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ, ինչի շնորհիվ իր թիմը խուսափել է պարտությունից: 45-րդ րոպեին 11-մետրանոց է իրացրել, բայց դարպասապահը հետ է մղել գնդակը: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Սպերցյանն իր թիմում վերջին անգամ գոլ էր խփել մարտի 6-ին, երբ դուբլ էր ձևակերպել «Վելեսի» դեմ 28-րդ տուրի խաղում (2-1): Թիմակիցներից Հարություն Գրիգորյանը եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 38-րդ րոպեին, իսկ Լևոն Բայրամյանը 5-րդ անընդմեջ մրցավեճում բացակայել է թիմի հայտացուցակից: 20-ամյա Սպերցյանն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 27 հանդիպման (բոլոր դեպքերում՝ մեկնարկային կազմում)՝ իր անվան դիմաց գրանցելով 15 գոլ ու 4 գոլային փոխանցում: 22-ամյա կիսապաշտպան Գրիգորյանը խաղադաշտ է մտել 24 անգամ (17-ում՝ հիմնական կազմում)՝ դառնալով 1 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: 23-ամյա կիսապաշտպան Բայրամյանը (Խորեն Բայրամյանի հարազատ եղբայրն է) անցկացրել է 11 խաղ (1-ը՝ մեկնարկային կազմում): «Կրասնոդար-2»-ը 22 թիմի պայքարում գտնվում է 16-րդ հորիզոնականում՝ 17-րդ տեղով ընթացող «Ակրոնից», որը վտանգավոր գոտում է, առաջ գտնվելով 4 միավորով:

Սլովակիայի Բարձրագույն խումբ, չեմպիոնական խումբ (առաջնության 2-րդ փուլ), 6-րդ տուր․ «Ժիլինա» 2-3 «Սլովան Բրատիսլավա»․ Վահան Բիչախչյանը փոխարինման է մտել 73-րդ րոպեին: 21-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում անցկացրել է 24 մրցավեճ (13-ը՝ մեկնարկային կազմում), խփել 9 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում: «Ժիլինան» 6 թիմի պայքարում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ լավագույն եռյակը եզրափակող «Սպարտակ Տռնավայից» հետ մնալով 5 միավորով:

«Անորտոսիսը» շաբաթվա ընթացքում 2 հանդիպում է անցկացրել: Կիպրոսի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ․ ԱՊՕԵԼ 1-3 «Անորտոսիս»Հովհաննես Համբարձումյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 55-րդ րոպեին: «Անորտոսիսը», որը դիմակայության առաջին խաղում առավելության էր հասել 1-0 հաշվով, դուրս է եկել եզրափակիչ, որտեղ մայիսի 15-ին ուժերը կչափի «Օլիմպիակոս Նիկոսիայի» հետ: Կիպրոսի Բարձրագույն խումբ, չեմպիոնական խումբ (առաջնության 2-րդ փուլ), 8-րդ տուր․ «Անորտոսիս» 0-2 «Օլիմպիակոս Նիկոսիա»․ Համբարձումյանը եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 63-րդ րոպեին: 30-ամյա պաշտպանը Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 19 անգամ (15-ում՝ հիմնական կազմում) ու խփել 1 գոլ: «Անորտոսիսը» 6 թիմի պայքարում գտնվում է 4-րդ տեղում՝ 3-րդ հորիզոնականը զբաղեցնող ԱԵԼ-ից հետ մնալով 14 միավորով:

161286071 4385018571525400 7314642334840285057 o 960x640 - Սպերցյանի՝ արկածներով լի ելույթը, Բալեկյանը խաղաց մեծ աստղի դեմ, Ոսկանյանի թիմի «հերոսական» հաղթանակը (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 27-րդ տուր․ «Դինամո Մոսկվա» 0-1 «Խիմկի»Արշակ Կորյանը, որը վնասվածքից ապաքինվելուց հետո առաջնության վերջին 2 մրցավեճերում փոխարինման էր մտել, այս անգամ մնացել է պահեստայինների նստարանին: 25-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում անցկացրել է 13 հանդիպում (9-ը՝ մեկնարկային կազմում)՝ իր ակտիվում գրանցելով 4 գոլ և 1 արդյունավետ փոխանցում: «Խիմկին» 16 թիմի պայքարում գտնվում է 8-րդ տեղում՝ լավագույն քառյակը եզրափակող «Ռուբինից» հետ մնալով 5 միավորով:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 27-րդ տուր․ «Ռոստով» 1-0 «Արսենալ Տուլա»․ Խորեն Բայրամյանը, որն առաջնության նախորդ 3 հանդիպումներում չէր հայտնվել իր թիմի մեկնարկային կազմում, այս անգամ ամբողջական մրցավեճ է անցկացրել: 29-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 20 խաղի (12-ը՝ հիմնական կազմում)՝ խփելով 3 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում: «Ռոստովը» 16 թիմի պայքարում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:

7Ak155779tY 960x640 - Սպերցյանի՝ արկածներով լի ելույթը, Բալեկյանը խաղաց մեծ աստղի դեմ, Ոսկանյանի թիմի «հերոսական» հաղթանակը (տեսանյութ)

Լատվիայի Բարձրագույն խումբ, 8-րդ տուր․ «Ռիգա» 0-3 ՌՖՇ․ Էդգար Բաբայանը փոխարինման է մտել ընդմիջումից անմիջապես հետո: 25-ամյա ֆուտբոլիստը, որը վարձավճարով է դանիական «Հոբրոյից» տեղափոխվել «Ռիգա», ընթացիկ առաջնությունում մասնակցել է 5 հանդիպման (1-ը՝ հիմնական կազմում)՝ խփելով 1 գոլ: «Ռիգան» 8 թիմի պայքարում զբաղեցնում է 2-րդ տեղը:

Արգենտինայի առաջնություն, 1-ին փուլ, B խումբ, 11-րդ տուր․ «Ատլետիկո Հուրական» 0-2 «Բոկա Խունիորս»․ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Բոկա Խունիորսի» կազմում ամբողջական մրցավեճ է անցկացրել արգենտինացի հանրահայտ հարձակվող Կառլոս Տևեսը: 25-ամյա Բալեկյանն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 10 հանդիպման (7-ը՝ մեկնարկային կազմում): «Ատլետիկո Հուրականը» 13 թիմի պայքարում 7-9-րդ հորիզոնականներն է բաժանում «Դեֆենսա ի Խուստիսիայի» և «Ատլետիկո Տուկումանի» հետ:

JkMMmhagA6k 960x641 - Սպերցյանի՝ արկածներով լի ելույթը, Բալեկյանը խաղաց մեծ աստղի դեմ, Ոսկանյանի թիմի «հերոսական» հաղթանակը (տեսանյութ)

Հունաստանի Սուպերլիգա, հետնապահների խումբ (առաջնության 2-րդ փուլ), 5-րդ տուր․ «Ատրոմիտոս» 0-0 «Լամիա»Գևորգ Ղազարյանը, որը վնասվածքի պատճառով չէր հայտավորվել առաջնության նախորդ 7 հանդիպումներին, այս խաղում մնացել է պահեստայինների նստարանին: Նա ակումբում վերջին անգամ մրցավեճի էր հայտավորվել մարտի 3-ին՝ մեկնարկային կազմում մասնակցելով ՊԱՕԿ-ի դեմ գավաթային հանդիպմանը (1-1): 32-ամյա կիսապաշտպանը, որը կիպրական ԱԵԼ-ից է՝ վարձավճարով տեղափոխվել «Լամիա», Հունաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 4 խաղի (1-ը՝ մեկնարկային կազմում): «Լամիան» 8 թիմի պայքարում գտնվում է 3-րդ հորիզոնականում: Մրցաշարը լքելու են 7-8-րդ տեղերը զբաղեցրած թիմերը: «Լամիան» 7-րդ հորիզոնականում գտնվող «Պանայտոլիկոսից» առաջ է անցել 5 միավորով:

Պերուի Բարձրագույն խումբ, Ապերտուրա, A խումբ, 5-րդ տուր․ «Կառլոս Մանուչի» 1-3 «Ալյանսա Ատլետիկո»․ Մաուրո Գևգեոզյանը 69-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ ձևակերպելով մրցավեճի վերջնահաշիվը: Նա փոխարինման էր մտել ընդմիջումից անմիջապես հետո: Ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բացակայել էր մոտ մեկ ամիս՝ բաց թողնելով առաջնության 1 հանդիպում: 34-ամյա հարձակվողն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 4 խաղի (3-ը՝ մեկնարկային կազմում) ու խփել 2 գոլ, կատարել 1 արդյունավետ փոխանցում: «Կառլոս Մանուչին» 5 մրցավեճից հետո վաստակել է 7 միավոր:

Հունաստանի Սուպերլիգա, հետնապահների խումբ (առաջնության 2-րդ փուլ), 5-րդ տուր․ «Ապոլոն» 0-0 «Վոլոս»․ Անդրե Չալըշըրն առաջնության 5-րդ անընդմեջ հանդիպմանը մնացել է պահեստայինների նստարանին: 30-ամյա պաշտպանն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 7 խաղի (4-ը՝ հիմնական կազմում) ու դարձել 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: «Ապոլոնը» 8 թիմի պայքարում 4-5-րդ տեղերն է բաժանում «Ատրոմիտոսի» հետ: Մրցաշարը լքելու են 7-8-րդ հորիզոնականներ գրաված թիմերը: «Ապոլոնին» 7-րդ տեղը զբաղեցնող «Պանայտոլիկոսից» բաժանում է 4 միավոր:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր․ «Կասպիյ» 1-0 «Տարազ»․ հյուրերի գլխավոր մարզիչը Վարդան Մինասյանն է: Սա «Տարազի»՝ ընթացիկ առաջնության առաջին պարտությունն է եղել: «Տարազը» 14 թիմի պայքարում եզրափակում է ուժեղագույն եռյակը:

WFTMT9Hv8DY 960x641 - Սպերցյանի՝ արկածներով լի ելույթը, Բալեկյանը խաղաց մեծ աստղի դեմ, Ոսկանյանի թիմի «հերոսական» հաղթանակը (տեսանյութ)

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր․ «Օրդաբասի» 4-2 «Կայսար»Գեղամ Ղադիմյանը փոխարինման է մտել 74-րդ րոպեին: 28-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում 7 մրցավեճ է անցկացրել (2-ը՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: «Կայսարը» 14 թիմի պայքարում 10-11-րդ հորիզոնականներն է բաժանում «Ատիրաուի» հետ:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր․ «Ակժայիկ» 1-0 «Ակտոբե»Արմեն Մանուչարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, 66-րդ րոպեին ստացել դեղին քարտ: 26-ամյա պաշտպանը խաղադաշտ է դուրս եկել Ղազախստանի ընթացիկ առաջնության 7 հանդիպումներում (բոլոր դեպքերում էլ՝ մեկնարկային կազմում): «Ակտոբեն» 14 թիմի պայքարում 7-9-րդ տեղերն է կիսում «Կասպիյի» ու «Ակժայիկի» հետ:

Sfgwh6Jf9tY 960x647 - Սպերցյանի՝ արկածներով լի ելույթը, Բալեկյանը խաղաց մեծ աստղի դեմ, Ոսկանյանի թիմի «հերոսական» հաղթանակը (տեսանյութ)

Ռուսաստանի Ազգային լիգա (հեղինակությամբ 2-րդ առաջնություն), 38-րդ տուր․ «ԲՄԱ Խաբարովսկ» 1-1 «Տոմ»Արտյոմ Սիմոնյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 26-ամյա կիսապաշտպանը, որը ձմռանն է «Նոայից» տեղափոխվել «Տոմ», Ազգային լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 12 խաղ (բոլորն էլ՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 3 գոլի հեղինակ: «Տոմը» 22 թիմի պայքարում զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը՝ 16-րդ տեղից, որը գրավելու դեպքում դուրս չի մնա առաջնությունից (այդտեղ ներկայումս «Կրասնոդար-2»-ն է), հետ մնալով 8 միավորով:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 27-րդ տուր․ «Ուֆա» 2-3 «Սոչի»Էրիկ Վարդանյանը 4-րդ անընդմեջ պաշտոնական հանդիպմանը մնացել է պահեստայինների նստարանին (1-ը՝ գավաթի խաղարկությունում): Նա «Սոչիի» երիտասարդական թիմի կազմում ապրիլի 21-ին մասնակցել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» հասակակից թիմի դեմ առաջնության խաղին (0-1): 22-ամյա կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 1 հանդիպում (փոխարինման է մտել), ևս 9 մրցավեճի հայտավորված է եղել, բայց հանդես գալու հնարավորություն չի ստացել:  «Սոչին» 16 թիմի պայքարում 4-7-րդ հորիզոնականներն է բաժանում «Ռուբինի», ԲԿՄԱ-ի ու «Դինամոյի» հետ՝ լավագույն եռյակը եզրափակող «Սպարտակից» հետ մնալով 4 միավորով:

Z30rmXU3 ck 960x639 - Սպերցյանի՝ արկածներով լի ելույթը, Բալեկյանը խաղաց մեծ աստղի դեմ, Ոսկանյանի թիմի «հերոսական» հաղթանակը (տեսանյութ)

Ուկրաինայի Առաջին խումբ (հեղինակությամբ 2-րդ առաջնություն), 23-րդ տուր․ «Չեռնոմորեց» 2-0 «ՎՊԿ-Ագրո»․ Արթուր Ավագիմյանը եղել է մեկնարկային կազմում, 69-րդ րոպեին ստացել դեղին քարտ, իսկ դրանից 6 րոպե անց փոխարինվել: 24-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 21 անգամ (19-ում՝ մեկնարկային կազմում)՝ իր ակտիվում գրանցելով 4 գոլ և 3 գոլային փոխանցում: «Չեռնոմորեցը» 16 թիմի պայքարում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Վերեսին», որի համեմատ 2 հանդիպում ավելի է անցկացրել, զիջելով 3 միավորով: Պրեմիեր լիգա են դուրս գալու առաջին 3 հորիզոնականներ գրաված թիմերը:

Ռուսաստանի Պրոֆեսիոնալ լիգա (հեղինակությամբ 3-րդ առաջնություն), 21-րդ տուր․ «Զենիթ-2» 0-0 «Օլիմպ-Դոլգոպրուդնի»Արթուր Սարկիսովը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել ընդմիջումից անմիջապես հետո: 34-ամյա հարձակվողն ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է մտել 6 անգամ (5-ում՝ հիմնական կազմում)՝ իր ակտիվում գրանցելով 2 գոլ: «Օլիմպ-Դոլգոպրուդնին» 16 թիմի պայքարում գլխավորում է աղյուսակը՝ 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Վոլգա Տվերին» գերազանցելով 10 միավորով: 1-ին տեղ գրաված թիմը կբարձրանա Ազգային լիգա (հեղինակությամբ 2-րդ առաջնություն):

tQbNbpIbPdc 960x640 - Սպերցյանի՝ արկածներով լի ելույթը, Բալեկյանը խաղաց մեծ աստղի դեմ, Ոսկանյանի թիմի «հերոսական» հաղթանակը (տեսանյութ)

Հունգարիայի 3-րդ դիվիզիոն, Արևելյան գոտի, 31-րդ տուր․ «Տասֆյուրեդի» 0-1 «Կիշվարդա-2»Աբով Ավետիսյանը մասնակցել է ամբողջ խաղին: 19-ամյա պաշտպանն ընթացիկ առաջնությունում անցկացրել է 19 մրցավեճ (18-ը՝ մեկնարկային կազմում): «Կիշվարդա-2»-ը 20 թիմի պայքարում գտնվում է 8-րդ տեղում:

Շվեյցարիայի «Չելենջ» լիգա (հեղինակությամբ 2-րդ առաջնություն), 31-րդ տուր․ «Քրինս» 2-2 «Վիլ»․ Օհան Ջորկաեֆը փոխարինման է մտել 76-րդ րոպեին: 23-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում 21 հանդիպման է մասնակցել (8-ը՝ հիմնական կազմում): «Քրինսը» 10 թիմի պայքարում զբաղեցնում է 8-րդ տեղը՝ հետնապահ «Կյասոյին» (վերջին տեղ գրավածը լքելու է մրցաշարը) գերազանցելով 2 միավորով:

177941513 10161428307893312 8922193815495945120 n 960x598 - Սպերցյանի՝ արկածներով լի ելույթը, Բալեկյանը խաղաց մեծ աստղի դեմ, Ոսկանյանի թիմի «հերոսական» հաղթանակը (տեսանյութ)

Շվեյցարիայի Փրոմոուշեն Լիգա (հեղինակությամբ 3-րդ առաջնություն), 15-րդ տուր․ «Բլեք Սթարս» 2-1 «Ցյուրիխ-2»Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը 16 թիմի պայքարում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը:

Ֆրանսիայի առաջնություն, 34-րդ տուր․ «Նիցա» 3-1 «Մոնպելյե»Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմն առաջնությունում վերջին անգամ պարտվել էր հունվարի 30-ին՝ 22-րդ տուրում սեփական հարկի տակ զիջելով «Լանսին» (1-2): Դրանից հետո կայացած հանդիպումներում գրանցել էր 4 հաղթանակ, 7 ոչ-ոքի: «Մոնպելյեն» 20 թիմի պայքարում գտնվում է 8-րդ տեղում՝ 5-րդ հորիզոնականը զբաղեցնող «Լանսին» զիջելով 9 միավորով:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա