Logo

Սպերցյանը`2022 թվականին ՌՊԼ-ի ամենամեծ տրանսֆերային աճ գրանցած ֆուտբոլիստ (ֆոտո)

18:02 / 24.12.2022Հայկական ֆուտբոլ
null

Transfermarkt-ը հրապարակել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում ելույթ ունեցող ֆուտբոլիստների թարմացված տրանսֆերային արժեքները:

Ամենամեծ աճը գրանցել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որի տրանսֆերային արժեքն ավելացել է 6 միլիոն եվորոյով և կազմում է 9 միլիոն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայ կիսապաշտպանը ճանաչվել էր «Կրասնոդարի»` աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստ:

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում մասնակցել է 16 խաղի, խփել 9 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում, իսկ Ռուսաստանի գավաթում անցկացրել է 5 հանդիպում և աչքի ընկել մեկ անգամ:

Ռուսաստանի առաջնության 17 տուրերից հետո «Կրասնոդարը» 25 միավորով 8-րդն է: Ռուսաստանի գավաթում կրասնոդարցիներն առաջին տեղն են զբաղեցնել A խմբում և դուրս եկել փլեյ-օֆֆ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա