Logo

Սպերցյանը՝ հոլանդական ակումբի տրանսֆերային թիրախում

17:51 / 29.12.2022Հայկական ֆուտբոլ
null

Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Նիդերլանդներում, հայտնում է «РБ Спорт»-ը։

Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «ՊՍՎ Էյնդհովենը»։ Հոլանդական ակումբի ներկայացուցիչներն արդեն շփվել են հայ կիսապաշտպանի ներկայացուցիչների հետ։

ՊՍՎ-ի ղեկավարությունը 22-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես հոլանդացի հարձակվող Կոդի Գակպոյին փոխարինող: Ավելի վաղ Նիդերլանդների հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել էր անգլիական «Լիվերպուլ»:

Հաղորդվում է նաև, որ Սպերցյանը չի նախատեսում հունվարին հեռանալ «Կրասնոդարից»:

Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 խաղ, դարձել 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։ Ավելի վաղ նա ճանաչվել էր «Կրասնոդարի»` աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա