Logo

Սպերցյանը մասնակցեց գոլային գրոհին, «Կրասնոդարը» հաղթեց

22:43 / 09.04.2023Ֆուտբոլ
null

Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրում «Կրասնոդարը, որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, տանը 3-1 հաշվով հաղթեց «Նիժնիյ Նովգորոդին»:

Հայաստանի  2022թ.լավագույն ֆուտբոլիստը խաղը սկսեց պահեստայինների նստարանից և տանտերերի կազմում փոխարինման մտավ ընդմիջումից հետո: 62-րդ րոպեին 22-ամյա կիսապաշտպանը կազմակերպեց իր թիմի գոլային գրոհը. Սպերցյանը պատ խաղարկեց թիմակցի հետ ու հարվածեց, գնդակը խառնաշփոթ իրավիճակում հայտնվեց կոլումբիացի հարձակվող Ջոն Կորդոբայի մոտ, որն էլ մոտ տարածությունից ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 3-1:

Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում 30 պաշտոնական խաղում խփել է 12 գոլ ու կատարել 10 ասիստ:

22 խաղից հետո «Կրասնոդարը» 35 միավորով 7-րդ տեղում է:

Ռուսաստանի առաջնություն, 22-րդ տուր

«Կրասնոդար» - «Նիժնիյ Նովգորոդ»՝ 3-1

Նիկիտա Կրիվցով, 4, 14, Ջոն Կորդոբա, 62 - Թիմուր Սուլեյմանով, 71 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա