Logo

Սպերցյանի գոլը հավակնում է դառնալ ՌՊԼ-ի ամսվա լավագույնը (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:15 / 01.09.2022ՍՊՈՐՏ
Eduard Spertsyan -RPL

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է օգոստոսի լավագույն գոլի հեղինակի կոչման հավակնորդներին:

Ամսվա լավագույն գոլի կոչմանը հավակնում է նաև «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ Մոսկվայի «Տորպեդոյի» դարպասն ուղարկած երկրորդ գնդակը տուգանային հարվածով: «Կրասնոդարն» այդ խաղում հաղթել էր 4-1 հաշվով, իսկ 22-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանը դարձել էր դուբլի հեղինակ:

Լավագույն գոլին հավակնում են նաև «Կրասնոդարի» մեկ այլ ֆուտբոլիստ Քրիստիան Ռամիրեսը, Քուինսի Պրոմեսը («Սպարտակ»), Գուստավո Մանտուանը («Զենիթ»), Իբրոգիմխալիլ Յուլդոշևը («Նիժնի Նովգորոդ»), Արթուր Յուսուպովը («Սոչի»), Կիրիլ Նաբաբկինը (ԲԿՄԱ) և Մոհամեդ Կոնատեն («Ախմատ»):

Հաղթողը կորոշվի ՌՊԼ-ի փորձագետների, «Матч Премьер»-ի և երկրպագուների համատեղ քվեարկությամբ: Երկրպագուները կարող են քվեարկել ՌՊԼ-ի` ВКонтакте-ի պաշտոնական էջում՝ սեղմելով այստեղ:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը կրասնոդարցիների կազմում մասնակցել է 8 հանդիպման, դարձել 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: «Կրասնոդարը» 14 միավորով 4-րդն է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում:

 

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա