Logo

Գերմանական ակումբից պարզաբանել են՝ արդյոք հետաքրքրվա՞ծ են Սպերցյանով

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:33 / 19.06.2022Հայկական ֆուտբոլ
null

«Հոֆենհայմի» սպորտային տնօրեն Ալեքսանդր Ռոզենը հերքել է ակումբի՝ Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված լինելու մասին տեղեկությունը:

«Չեմ ցանկանում այլ մեկնաբանություններ տալ Սպերցյանի և մյուս հնարավոր տրանսֆերների վերաբերյալ: Միայն կասեմ, որ հետաքրքրված չենք այդ խաղացողի ծառայություններով»,- Ռոզենի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հայ ֆուտբոլիստին հետևում են ֆրանսիական ակումբները:

2021/22 մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 26 հանդիպման, խփել 8 գոլ ու կատարել 4 արդյունավետ փոխանցում:

Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը կտրուկ աճել է

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա