Logo

Սպերցյանը՝ եվրոպական ակումբների թիրախում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:32 / 31.03.2022ՍՊՈՐՏ
null

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում եվրոպական մի քանի ակումբներ՝ հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Մասնավորապես նշվում է, որ Սպերցյանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են ֆրանսիական ակումբները:

Եվրոպական ակումբների ներկայացուցիչները կապի մեջ են Սպերցյանի շահերը ներկայացնող անձանց հետ։

Թե կոնկրետ ինչ թիմերի մասին է խոսքը, չի նշվում։

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 հանդիպում ՌՊԼ-ում, խփել 6 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա