Logo

Սպերցյանը կողմնորոշվել է իր ապագայի հարցում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:52 / 30.06.2022ՍՊՈՐՏ
Էդուարդ Սպերցյան-Կրասնոդար

«Կրասնոդարի» 22-ամյա հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ամենայն հավանականությամբ, ամռանը չի հեռանա ռուսական ակումբից՝ հայտնում է Metaratings-ը:

Սպերցյանն առաջարկներ է ստացել ֆրանսիական և գերմանական ակումբներից, սակայն ֆուտբոլիստի ներկայացուցիչներն այդ թիմերի հետ չեն կարողացել համաձայնության գալ տեղափոխության գումարի չափի շուրջ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սպերցյանը Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Անգլիայի և Նիդեռլանդների մի շարք ակումբների տրանսֆերային թիրախում է:

Էդուարդի պայմանագիրը «ցլերի» հետ գործում է մինչև 2024 թվականի ամառ: Transfermarkt-ը հարձակողական ոճի կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա