Logo

Սպերցյանը՝ ռուսական ակումբի թիրախում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:38 / 06.05.2022ՍՊՈՐՏ
Էդուարդ Սպերցյան-2022

«Դինամոն» տարբերակներ դիտարկում է տրանսֆերային շուկայում այն դեպքերի համար, եթե կիսապաշտպաններ Սեբաստիան Շիմանսկին և Նիկոլա Մորոն հեռանան մոսկովյան թիմից մրցաշրջանի ավարտից հետո՝ հայտնում է «РБ Спорт»-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ եթե այդ ֆուտբոլիստները հեռանան ակումբից, ապա դինամոյականները կարող են ձեռք բերել «Ռոստովի» ֆուտբոլիստ Դանիլ Գլեբովին և «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին: 

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում, խփել 6 գոլ և կատարել 4 ասիստ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք ակումբներ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա