Logo

Սպերցյանը, Սելարայանը և Բարսեղյանը խաղադաշտ են վերադարձել (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:36 / 02.05.2022Հայկական ֆուտբոլ
Սպերցյան-Սելարայան-Բարսեղյան

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Էդուարդ Սպերցյանը, Լուկաս Սելարայանը և Տիգրան Բարսեղյանը խաղադաշտ են վերադարձել համապատասխանաբար «Կրասնոդարի», «Կոլամբուսի» և «Սլովանի» կազմում:

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Կրասնոդարը» 2:1 հաշվով հաղթել է «Ռոստովին»: Տանտերերի մեկնարկային կազմում է եղել Էդուարդ Սպերցյանը, որը 1 ամիս բացակայել էր վնասվածքի պատճառով: Սպերցյանը փոխարինվել է 58-րդ րոպեին, «Ռոստովի» կազմում էլ ամբողջ հանդիպմանը մասնակցել է Խորեն Բայրամյանը: SofaScore-ն Էդուարդի խաղը գնահատել է 6,4 միավորով, իսկ Բայրամյանինը՝ 7,4:

«Կրասնոդարը» 42 միավորով 5-րդն է, իսկ «Ռոստովը» 34 միավորով 9-րդն է:

Ամերիկյան MLS լիգայի հերթական տուրում «Կոլամբուսը» 3:0 հաշվով հաղթել է «Դի Սի Յունայթեդին»: «Կոլամբուս Քրյուի» կազմում 71-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել Լուկաս Սելարայանը, որը վնասվածքի պատճառով բաց էր թողել նախորդ տուրի հանդիպումը: SofaScore վիճակագրական ռեսուրսը Լուկասի խաղը գնահատել է 6,6 միավորով: 

«Կոլամբուսը» 12 միավորով 12-րդն է մրցաշարային աղյուսակում:

  • «Կոլամբուս» - «Դի Սի Յունայթեդ» խաղի տեսությունը


Սլովակիայի Սուպերլիգայի փլեյ-օֆֆի 8-րդ տուրում չեմպիոնությունն ապահոված «Սլովանը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթել է Տրնավայի «Սպարտակին»: Բրատիսլավայի թիմի մեկնարկային կազմում է եղել Հայաստանի հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը, որը որակազրկման և անձնական հարցերի համար (Տիգրան Բարսեղյանը հայր է դարձել) բաց էր թողել վերջին 5 հանդիպումը: Հայ ֆուտբոլիստը փոխարինվել է 88-րդ րոպեին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա