Logo

Սպինացոլան վիրահատվել է

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 05.07.2021ՍՊՈՐՏ
Սպինացոլան վիրահատվել է - Սպինացոլան վիրահատվել է

Իտալիայի հավաքականի ու «Ռոմայի» պաշտպան Լեոնարդո Սպինացոլան, որը Բելգիայի հավաքականի դեմ խաղում աքիլեսյան ջիլի պատռվածք էր ստացել, հաջողությամբ վիրահատվել է:

«Վիրահատությունը հաջող է անցել: Շնորհակալ եմ բոլորիդ աջակցության համար, դուք իսկապես շատ էիք: Հետհաշվարկն սկսվում է: Կհանդիպենք շուտով»,- գրել է Սպինացոլան Ինստագրամում՝ հրապարակելով լուսանկար հիվանդանոցից:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Լեոնարդոյից վնասվածքից ապաքինվելու համար կպահանջվի 6-7 ամիս:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Leonardo Spinazzola (@spina_leo)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա