Logo

Sportbuzzer. «Բավարիան» պաշտոնական հարցում է կատարել Նագելսմանի վերաբերյալ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 26.04.2021ՍՊՈՐՏ
Sportbuzzer. Բավարիան պաշտոնական առաջարկով դիմել է Լայպցիգին - Sportbuzzer. «Բավարիան» պաշտոնական հարցում է կատարել Նագելսմանի վերաբերյալ

«Բավարիան» այսօր պաշտոնական հարցում է կատարել «Լայպցիգին»` ակումբի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին մյունխենյան ակումբ հրավիրելու հնարավորության վերաբերյալ՝ հաղորդում է Sportbuzzer-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ վերջին ժամերին այս հարցի վերաբերյալ մեծ թվով քննարկումներ են եղել:

«Լայպցիգը» պատրաստ է հրաժարվել իր գլխավոր մարզչի ծառայություններից՝ թույլ տալով միանալ Գերմանիայի ամենատիտղոսակիր թիմին, սակայն ակնկալում է բավական խոշոր փոխհատուցում դրա դիմաց:

Նագելսմանի ու «Լայպցիգի» պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին: Եթե Նագելասմանը տեղափոխվի «Բավարիա», ամենայն հավանականությամբ, «Լայպցիգի» ղեկը կստանձնի «Զալցբուրգի» գլխավոր մարզիչ Ջեսի Մարշը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է գերմանական ակումբը: Մյունխենյան ակումբը պաշտոնական հաղորդագրությամբ անդրադարձել է գլխավոր մարզչի հայտարարությանը:

Ըստ մի շարք աղբյուրների՝ Ֆլիկը գլխավորելու է Գերմանիայի հավաքականը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա