Logo

Սպորտից կինոէկրան

Հեղինակ
Աննա Հարությունյան
00:00 / 28.11.2019ՄՇԱԿՈՒՅԹ
դերասաններ Նեյմար Զիդան1 - Սպորտից կինոէկրան

Նրանք նվաճել են մրցավազքի ուղիներ, ֆուտբոլի դաշտեր, բայց սպորտը նրանց կարիերայի միայն սկիզբն է եղել: Բազմաթիվ ռեկերդներ սահմանելուց, մեդալներ նվաճելուց և միլիոնավոր հոնորարներ վաստակելուց հետո շատ մարզիկներ գնում են գովազդային, հեռուստատեսային կամ դերասանական հարթակներ՝ երբեմն իրենց ներկայությամբ խամրեցնելով հայտնի աստղերի փայլը:

Ֆիլմերում հիշարժան դերակատարումներ ունեցած տաղանդավոր մարզիկների մասին՝ Vnews-ի այս նյութում:

1.Միխայել Շումախեր

շումախեր 960x658 - Սպորտից կինոէկրան

Գերմանացի ավտոմրցարշավորդ Միխայել Շումախերը՝ «Կարմիր բարոն» կեղծանվամբ, նվաճելով բազմաթիվ մրցանակներ և տիտղոսներ, հայտվում է ֆիլմում: Հեռուստադիտողներն հավանաբար կհիշեն նրա դերը «Աստերիկսը օլիմպիկան խաղերին» ֆիլմը, որտեղ Շումախերն հանդես է եկել Շումիկսի կերպարով: Ֆիլմում նա իր հիմնական մասնագիտությունից այնքան էլ չի հեռանում՝ մարմնավորելով մրցարշավորդի, բայց այս անգամ մեքենայի փոխարեն նա կառք է քշում:

2.Զինեդին Զիդան

Զիդան 960x611 - Սպորտից կինոէկրան

«Աստերիկսը օլիմպիկան խաղերին» ֆիլմը նկարահանել են ֆրանսիացիները և իհարկե չէի կարող չհրավիրել իրենց սիրելի ֆուտբոլիստներից և արդեն մարզիչներից մեկին՝ Զինեդին Զիդանին: Ֆիլմում նրա հերոսի անունը Զինեդիս է: Դերն, իհարկե, մեծ չէ, բայց հագուստն ու գրիմն տպավորիչ էին՝ մանավանդ մարզական հագուստից հետո… Ճաղատ Զիդանը ներկայացավ կեղծծամով, մուգ ընդգծված աչքերով և հին եգիպտական երկար հագուստով:

3.Շաքիլ Օ’Նիլ

շակիլ 960x531 - Սպորտից կինոէկրան

Ամերիկացի բասկետբոլիստ, օլիմպիական չեմպիոն, NBA-ի ցուցակում ամենաերիտասարդ բասկետբոլիստը նկարահանվել մի քանի ֆիլմում, ինչպիսիք են՝ «Կանչե՞լ եք Ջինին», «Մայրամուտից հետո», «Շատ սարսափելի ֆիլմ 4», «Համադասարանցիները 2» և այլն: Նա նաև հնչունավորել է 2 մուլտֆիլմ՝ «Սմուրֆիկները 2» և «ԼԵԳՈ ֆիլմ»:

4.Մայք Թայսոն

մայք 960x653 - Սպորտից կինոէկրան

Աշխարհի ամենահայտնի բռնցքամարտիկներից մեկը՝ Մայք Թայսոնը, նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում: «Ռոկի Բալբոա», «Երբ ինձ կսիրեն», «Դենդի կոկորդիլոսը Լոս-Անջելեսում» և «Թե ինչպես ես հանդիպեցի ձեր մայրիկին» հայտնի ամերիկյան սիթքոմում: Բայց նրա ամենատպավորված դերը «Мальчишник в Вегасе» ֆիլմն է, որտեղ Մայք Թայսոնի հերոսը պահանջում էր գլխավոր դերակատարներից վերադարձնել իր վագրը: Ֆիլմն այնքան է դուր եկել հեռուստադիտողներին, որ ստեղծագործական կազմը հայտնի բռնցքամարտիկին հրավիրել է խաղալ հաջողակ ֆիլմի երկրորդ մասում:

5.Դևիդ Բեքհեմ

Դևիդ 960x590 - Սպորտից կինոէկրան

Բրիտանացի ֆուտբոլիստ և արդեն մարզիչ Դևիդ Բեքհեմին քիչ էին սպորտային նվաճումները, գովազդային առաջատար դիրքերը և հայտի ամսագրերում լուսանկարվելը: Այդ իսկ պատճառով 2015 թվականին ֆուտբոլիստը նկարահանվում է ոչ պակաս հայտնի բրիտանացի կինոռեժիսոր Գայ Րիչիի «Ա.Ն.Կ.Լ. Գործակալներ» ֆիլմում: Մի քանի տարի անց Բեքհեմն հայտնվում է նույն ռեժիսորի մեկ այլ հայտնի «Արթուր թագավորի թուրը» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն էին Ջուդ Լոուն և Չարլի Հանումը:

6.Նեյմար

նեյմար 960x387 - Սպորտից կինոէկրան

Բրազիլացի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկը՝ Նեյմարը նկարահանվել է «3 X. Համաշխարհային թագավորություն» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն են եղել Վին Դիզելը, Սեմուել Էլ. Ջեքսոնը: Վերջինիս հետ ամենաշատ պահանջարկ ունեցող ֆուտբոլիստը մի տեսարան ունի, որտեղ ցույց է տալիս իր սպորտային հնարքները:

7.Առնոլդ Շվարցնեգեր

Առնոլդ 960x1399 - Սպորտից կինոէկրան

Քչերն են հիմա հիշում, բայց Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերն իր կարիերան սկսել է բոդիբիլդինգից: 1962 թվականից Շվարցն հանդես էր գալիս որպես բոդիբիլդեր, իսկ առաջին դերասանական խաղով ներկայացել է 1970 թվականին՝ «Հերկուլեսը Նյու-Յորքում» ֆիլմում: Այս ֆիլմում նա հանդես է եկել «Առնոլդ Սթրոնգ» կեղծանունով: Ներկայումս ավստրիական արմատներով ամերիկացի դերասանը նկարահավել է 70-ից ավել ֆիլմում: Նրա հայտնի ֆիլմերից մեկը «Մանկապարտեզի ոստիկանը»-ն է:

Կարդացեք նաև՝


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա