Logo

Squid Games-ի ռեժիսորը բացահայտում է ֆիլմում թվերի նշանակության ճշմարտությունը

Հեղինակ
tigran5
00:00 / 22.12.2021ՍՊՈՐՏ
Squid Games

Դերասաններ Լի Ջոն Ջեն և Յունգ Հո Յանգը, ինչպես նաև ռեժիսոր Հվանգ Դոնգ Հյուկը հարցազրույց են տվել Vanity Fair-ին՝ կորեական Squid Game սերիալի հետ կապված:

Հյուկը պատմել է, որ շատերն իրեն հարցրել են, թե որտեղից է եկել 456 թվի միտքը (մահացու խաղի մասնակիցների ընդհանուր թիվը), և ինչ է դա նշանակում: Նրա խոսքով, սկզբում սերիալի համար նկարահանվել էր գրեթե հազար մարդ, սակայն պարզ էր, որ դա չափազանց շատ է:

«40 միլիարդ վոնը ինչ-որ բան վիճակախաղով երբևէ շահած ամենամեծ մրցանակն էր Կորեայում: Որոշեցինք վերցնել նույն դրամական մրցանակը, հետո պարզեցինք մասնակիցների թիվը: 456-ն այն թիվն է, որը հեռուստադիտողի համար ավելի հեշտ կլինի հիշել»,- ասել է նա:

Սեպտեմբերին The Squid Game-ը դարձավ ամենադիտված նախագիծը Netflix հոսքային ծառայության ամբողջ պատմության մեջ: Նախագծի հաջողությունից ընկերությունը ստացել է ավելի քան 900 միլիոն դոլար շահույթ:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա