Logo

Սքոթ Պարկերը՝ «Բրյուգեի» գլխավոր մարզիչ

12:39 / 02.01.2023ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Անգլիացի Սքոթ Պարկերը նշանակվել է Բելգիայի գործող չեմպիոն «Բրյուգեի» գլխավոր մարզիչի պաշտոնում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 

41-ամյա մասնագետը փոխարինել է բելգիացի Կառլ Հուֆկենսին, որը ներքին առաջնությունում գրանցած անբավարար արդյունքների պատճառով հեռացվել էր դեկտեմբերի վերջին:

Հիշեցնենք, որ Սքոթ Պարկերի գլխավորությամբ անգլիական «Բորնմութը» Չեմպիոնշիփի 2021/22 մրցաշրջանում զբաղեցրել էր երկրորդ տեղն ու վերադարձել Անգլիայի Պրեմիեր լիգա, որտեղ 2022-ի օգոստոսին 0-9 հաշվով պարտվել էր փոխչեմպիոն «Լիվերպուլին», իսկ անգլիացի մասնագետը հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից:

Բելգիայի առաջնության 18 խաղից հետո «Բրյուգեն» 34 միավորով չորրորդն է և առաջատար «Գենկին» զիջում է 12 միավորով:  

Չեմպիոնների լիգայում Բելգիայի 18-ակի չեմպիոնը դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա