Logo

Քարին՝ «Սելտիքսի» դեմ NBA-ի եզրափակիչ սերիայի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:42 / 31.05.2022Բասկետբոլ
Ստեֆ Քարի

«Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» պաշտպան Ստեֆ Քարին խոսել է «Բոստոն Սելտիքսի» դեմ NBA-ի եզրափակիչ սերիայի մասին:

«Սելտիքսն» ունի տղաներ, որոնք խաղում են շատ բարձր մակարդակով. նրանք չունեն թույլ կողմեր: Մենք գիտենք, որ կարող ենք հաղթել: Միաժամանակ հարգում ենք մրցակցին:

Տեյտումը և Բրաունը «Բոստոնի» առաջատարներն են, Մարկուս Սմարթը նույնպես լավ խաղացող է: Մրցակցի կազմում կան նաև վետերաններ, նրանցից մեկը՝ Էլ Հորֆորդը, մեծ փորձ ունի: Նա վաղուց է խաղում առաջնությունում, բայց առաջին անգամ է խաղալու եզրափակիչում։

Վստահ եմ, որ նրանք մեծ մոտիվացիա ունեն, ինչպես մենք: Անհամբեր սպասում ենք եզրափակիչ շարքին»,- NBA-ի մամուլի ծառայությունը մեջբերում է Քարիի խոսքը:

NBA-ի եզրափակիչ սերիան կմեկնարկի հունիսի 3-ն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա