Logo

Ստեֆ Քարիի տպավորիչ նվաճումը NBA-ում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:51 / 10.05.2022Բասկետբոլ
Ստեֆ Քարի

«Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» պաշտպան Ստեֆ Քարին դարձել է NBA-ի պատմության առաջին խաղացողը, որը փլեյ-օֆֆում 500-ից ավելի դիպուկ 3-միավորանոց նետում է կատարել՝ հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

«Մեմֆիս Գրիզլիսի» դեմ 4-րդ խաղում Քարին 4 անգամ 3-միավորանոց նետում է կատարել մրցակցի զամբյուղը՝ մրցաշարի փլեյ-օֆֆում իր ակտիվում գրանցելով 503 հաջողված փորձ: Քարին այսօր կայացած խաղում վաստակած 32 միավորով ամենաարդյունավետն է եղել խաղահրապարակում:

Հիշեցնենք՝ «Գոլդեն Սթեյթը» սերիայի 4-րդ խաղում հաղթել է 101:98 հաշվով՝ շարքում առավելություն ստանալով 3:1 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա