Logo

Ստեֆ Քարին առաջինն է NBA-ի պատմության մեջ, որ իրացրել է 3000 երեքմիավորանոց նետում (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 29.12.2021ՍՊՈՐՏ

Սան Ֆրանցիսկոյի(ԱՄՆ) «Չեյզ Սենթր» խաղահրապարակում կայացել է NBA-ի կանոնավոր առաջնության հերթական հանդիպումը, որում «Գոլդեն Սթեյթ Ուորիորզն» ընդունել էր «Դենվեր Նագեթսին»: Հյուրերը հաղթանակ են տոնել 89-86 հաշվով՝ ընդհատելով «Ուորիորզի» երեքխաղյա հաղթական շարքը:

«Գոլդեն Սթեյթի» խաղացող Ստեֆեն Քարին մասնակցել է հանդիպմանը՝ վաստակելով 23 միավոր: Նա միաժամանակ դարձել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի պատմության առաջին խաղացողը, որ իրացրել է 3000 երեքմիավորանոց նետում՝ հաղորդում է NBA-ի թվիթերյան էջը:

Դրանից բացի, Քարին կրկնել է իր իսկ ռեկորդը: «Դենվեր Նագեթսի» դեմ հանդիպումը Քարիի համար 157-րդն էր անընդմեջ, որում նա իրացրել է առնվազն 1 երեքմիավորանոց նետում:

Դեկտեմբերի 31-ին «Գոլդեն Սթեյթը» կրկին կհանդիպի «Դենվեր Նագեթսի» հետ, այս անգամ՝ Դենվերի «Բոլ Արենայում»:

Լեբրոն Ջեյմսը NBA-ում 36 000 միավոր վաստակած 3-րդ բասկետբոլիստն է

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա