Logo

Ստեֆ Քարին՝ NBA-ի պատմության 3-միավորանոցների բացարձակ ռեկորդակիր (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 15.12.2021ՍՊՈՐՏ
Ստեֆ Քարին՝ NBA ում 3 միավորանոցների բացարձակ ռեկորդակիր տեսանյութ - Ստեֆ Քարին՝ NBA-ի պատմության 3-միավորանոցների բացարձակ ռեկորդակիր (տեսանյութ)

«Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» աստղային խաղարկող Ստեֆ Քարին NBA-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի՝ «Նյու-Յորք Նիքսի» դեմ մրցավեճում մրցաշարի պատմության բացարձակ ռեկորդ է սահմանել վաստակած 3 միավորների քանակով:

Հանդիպման առաջին քառորդում բասկետբոլիստը 3-միավորանոց հաջող նետում է կատարել, որն NBA-ում անցկացրած նրա կարիերայում 2974-րդն էր: Քարին գերազանցեց 2013-14 մրցաշրջանից հետո մարզական կարիերան ավարտած Ռեյ Ալենի ցուցանիշը:

«Երկար էի մտածում այս ռեկորդի մասին: Սա առանձնահատուկ ձեռքբերում է բասկետբոլի պատմության մեջ»,- ասել է Քարին TNT-ի եթերում:

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ

1. Ստեֆեն Քարի – 2974

2. Ռեյ Ալեն – 2973

3. Ռեջի Միլեր – 2560

4. Ջեյմս Հարդեն – 2509

5. Քայլ Քորվեր – 2450

6. Վինս Կարտեր – 2290

7. Ջեյսոն Թերի – 2282

8. Ջամալ Քրոուֆորդ – 2221

9. Փոլ Պիրս – 2143

10. Դեմիան Լիլարդ – 2109

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա