Logo

Ստեֆանո Պիոլիի մեդալը գողացել են տոնակատարության ժամանակ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
02:53 / 23.05.2022ՍՊՈՐՏ
null

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի՝ Ա Սերիայի չեմպիոնական մեդալը գողացել են հենց խաղադաշտում՝ տոնակատարության ժամանակ՝ գրում է Repubblica-ն:

«Մեդալս խլեցին հենց տոնակատարության ժամանակ: Եթե կարող եք, կոչ արեք, թող վերադարձնեն. դա միակն է, որ ունեմ»,- իտալական աղբյուրը մեջբերում է մասնագետի խոսքը:

«Այսքան երջանիկ երբեք չեմ եղել: Գնահատված լինելը շատ կարևոր է, բայց երբեք չեմ զգացել այն, ինչ այստեղ՝ «Միլանում»: Իմ խաղացողներն ինձ տվել են իրենց սիրտն ու միտքը: Մենք չհանձնվողների թիմ ենք:

Միշտ հավատացել ենք ու ավելի հետևողական եղել, քան «Ինտերը»,- ասել է Պիոլին տեղի ունեցած հանցագործությունից րոպեներ առաջ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա