Logo

Պիոլին՝ «Միլանի» սայթաքման մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:59 / 05.04.2022ՍՊՈՐՏ
Ստեֆանո Պիոլի

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է «Բոլոնիայի» հետ գրանցած գոլազուրկ ոչ-ոքին:

«Մենք չկարողացանք գտնել այն եզրը, այն դետալը, այն հարվածը կամ փոխանցումը, որը կարող էր փոխել ամեն ինչ: Մնացած ամեն ինչ մեզ հաջողվեց, բայց ոչ սա։

Ես լիովին բացառում եմ, որ խնդիրը հոգեբանությունն է եղել։ Թիմը խաղաց ճիշտ տրամադրվածությամբ և ճիշտ մտածելակերպով։

Մենք բազմաթիվ պահեր ստեղծեցինք, բայց չօգտագործեցինք դրանք. սա է իրական պատկերը, որն արտացոլված է վիճակագրությունում:

Թիմից դժգոհություն չունեմ, բացառությամբ 1 բանի՝ պետք է ավելի սուր և արդյունավետ գործել մրցակցի տուգանային հրապարակում»,- Պիոլիի խոսքը մեջբերում է «Միլանի» մամուլի ծառայությունը:

«Բոլոնիայի» հետ ոչ-ոքիից հետո «ռոսոներիներն» ընդամենը 1 միավորով (67) են գերազանցում 2-րդ տեղում գտնվող «Նապոլիին» (66): Գործող չեմպիոն «Ինտերը» 1 հանդիպում պակաս է անցկացրել և ունի 63 միավոր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա