Logo

Ստեֆեն Կարի. «Մեծ ձեռքբերում կլինի NBA-ի 5-րդ տիտղոսը»

21:12 / 15.03.2023Բասկետբոլ
null

NBA-ի գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» առաջատար բասկետբոլիստ Ստեֆեն Կարին խոսել է 5-րդ տիտղոսը նվաճելու հնարավորության մասին:

«Դա մեծ ձեռքբերում կլինի, որովհետև ինչ-որ պահի ենթադրվում էր, որ մենք ավարտված ենք, դա ասում էին դեռ 2021 թվականին: Յուրաքանչյուր նոր տիտղոս ձեզ նոր մակարդակի վրա է դնում լեգենդների կողքին: Ակնհայտ է, որ Բիլ Ռասելն անգերազանցելի է, բայց Մայքլ Ջորդանը NBA-ում հաղթել է 6 անգամ, Քոբի Բրայանտը և Թիմ Դանքանը՝ 5-ական:

Այո, մենք արդեն շատ բան ենք արել, բայց շարունակում ենք անխոնջ աշխատել, որպեսզի կրկին դառնանք չեմպիոն»,- 35-ամյա ամերիկացու խոսքը մեջբերում է Fadeaway World-ը:

Հիշեցնենք, որ NBA-ի կանոնավոր առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Գոլդեն Սթեյթն» Արևմտյան կոնֆերենցիայում 5-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա