Logo

Ստեկելենբուրգը գերազանցեց Վան դեր Սարի ռեկորդը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 13.06.2021ՍՊՈՐՏ
Screenshot 2 5 - Ստեկելենբուրգը գերազանցեց Վան դեր Սարի ռեկորդը

Նիդեռլանդների հավաքականի դարպասապահ Մարտեն Ստեկելենբուրգն ուկրաինացիների դեմ խաղին մասնակցում է մեկնարկային րոպեներից:

Դարպասապահը 38 տարեկան 264 օրական հասակում դարձավ Նիդեռլանդների հավաքականի պատմության ամենատարեց ֆուտբոլիստը, որը խաղադաշտ է դուրս գալիս խոշոր մրցաշարերի(ԱԱ, ԵԱ) եզրափակիչ հատվածում:

Մինչև այս ռեկորդը պատկանում էր «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար դարպասապահ Էդվին վան դեր Սարին, որը խաղադաշտ էր դուրս եկել Նիդեռլանդների հավաքականի կազմում 37 տարեկան 236 օրական հասակում:

Հատկանշական է, որ Ստեկելենբուրգն այս նվաճմանը հասավ բավական դժվար: Նա գրեթե 3 տարի առաջնության հանդիպում չէր անցկացրել, իսկ Նիդեռլանդների հավաքականում ելույթ չէր ունենում 2016 թվականից: «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանայի որակազրկումից հետո 38-ամյա Ստեկելենբուրգն իր ուժերն ապացուցելու հնարավորություն ստացավ ամստերդամյան ակումբում՝ Նիդեռլանդների առաջնության 2020-21 մրցաշրջանում անցկացնելով 12 խաղ: Եվ հիմա դարպասապահը վերադարձել է ազգային հավաքական ու մասնակցում է ԵՎՐՈ 2020-ին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա