Logo

Վավրինկան անդրադարձել է Նադալի առողջական վիճակին

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:03 / 23.06.2022ՍՊՈՐՏ
Սթեն Վավրինկա

«Մեծ սաղավարտի» շարքի մրցաշարերի եռակի հաղթող, Օլիմպիական չեմպիոն շվեյցարացի Սթեն Վավրինկան Հարլինգեմի ցուցադրական մրցաշարում Ռաֆայել Նադալին պարտվելուց հետո իր տպավորություններն է ներկայացրել մրցակցի առողջական վիճակի մասին։

Իսպանացուն 2:6, 3:6 հաշվով պարտված Վավրինկան նշել է, որ իր տպավորությամբ Նադալը նորմալ վիճակում է։ «Չգիտեմ, թե նա ինչպես է զգում։ Կարծես ամեն ինչ կարգին է։ Նա ասում էր, որ ավելի լավ էր զգում։ Ուիմբլդոնին մասնակցելու դեպքում կդրսևորի իր բոլոր ունակությունները և ամեն ինչ կանի հաղթելու համար։

Կարծում եմ՝ Ռաֆան «Մեծ սաղավարտի» յուրաքանչյուր մրցաշարի հաղթողի ֆավորիտներից է, եթե ոչ գլխավոր ֆավորիտը»,- Վավրինկայի խոսքը մեջբերել է Eurosport-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա