Logo

Մեկնարկեց Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
22:13 / 20.06.2022Շախմատ
null

Ջերմուկում 10 շախմատիստների մասնակցությամբ մեկնարկել է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը:

Հայաստանի շախմատի ակադեմիայի կազմակերպած հուշամրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 4 մլն դրամ է, որը կբաշխվի լավագույն քառյակի միջև: Հաղթողը կպարգևատրվի 1,5 մլն դրամով, 2-րդ մրցանակակիրը կստանա 1,1 մլն դրամ, 3-րդ և 4-րդ տեղերն զբաղեցրած շախմատիստները կարժանանան համապատասխանաբար 800 և 600 հազար դրամ պարգևավճարի:

Հատուկ մրցանակներ է սահմանել Հայաստանի շախմատի ակադեմիայի գործընկեր «Chessify» ընկերությունը՝ 1000 դոլարի չափով, որից 400-ը կստանա հաղթողը:

Այսօր կայացած մեկնարկային տուրում 2 պարտիա արդյունավետ ելք ունեցավ, որոնցում հաղթեցին արտերկրից ժամանած շախմատիստները: Սարին Նիհալը հաղթեց Մանուել Պետրոսյանին, Ալեքսանդր Դոնչենկոն էլ պարտության մատնեց Սամվել Տեր-Սահակյանին:

Շանթ Սարգսյան-Հանս Նիման, Մամիկոն Ղարիբյան-Հայկ Մարտիրոսյան, Դայ Վան Նգուեն- Ամին Տաբատաբաեի պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա