Logo

Հայկ Մարտիրոսյանն առաջին պարտությունը կրեց, որը կարող է վճռորոշ լինել

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
21:32 / 27.06.2022Շախմատ
null

Ջերմուկում ավարտին է մոտենում Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը: Այսօր կայացած նախավերջին՝ 8-րդ տուրն անհաջող դասավորվեց մրցաշարի առաջատարներից մեկի՝ Հայկ Մարտիրոսյանի համար, որը Հանս Նիմանի հետ մրցախաղում առաջին պարտությունը կրեց: Այն կարող է վճռորոշ լինել Հայկի համար գլխավոր մրցանակի համար մղվող պայքարում: Նա 4,5 միավորով նահանջեց 3-րդ հորիզոնական:

Իսկ աղյուսակը 5-ական միավորով գլխավորեցին Շանթ Սարգսյանը և Ամին Տաբատաբաեին: Շանթը հաղթեց Մանուել Պետրոսյանին, Տաբատաբաեին հաշտություն կնքեց Սարին Նիհալի հետ:

Առաջին հաղթանակը տարավ Մամիկոն Ղարիբյանը, որի մրցակիցը Սամվել Տեր-Սահակյանն էր: Ղարիբյանը վաստակեց 3 միավոր: Ալեքսանդր Դոնչենկոն ոչ-ոքի խաղաց Դայ Վան Նգուենի հետ ու վաստակեց 4,5 միավոր:

Վաղը կայանալիք ավարտական տուրում որոշիչ կլինեն Մարտիրոսյան-Սարգսյան, Տաբատաբաեի-Դոնչենկո պարտիաները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա