Ռուսական «Օրենբուրգն» ընկերական խաղում մրցել է թուրքական «Գազիանտեպի» հետ և հաղթել 2։1 հաշվով: 35-րդ րոպեին ռուսական թիմի կազմում հաշիվը բացել է նորամուտը նշող 20-ամյա հայ վինգեր Ստեփան Օգանեսյանը:
Հետագայում թուրքական թիմն արագ հակագրոհի արդյունքում կարողացել է հավասարեցնել հաշիվը, սակայն 72-րդ րոպեին Մարինը հաղթանակ է պարգևել «Օրենբուրգին»:
Հիշեցնենք՝ Ստեփան Օգանեսյանը 2022/2023 մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի ՌՊԼ-ի նորեկի կազմում, նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Մոսկվայի «Սպարտակին»