Logo

Ստեփան Օգանեսյանը վարձավճարով տեղափոխվեց «Օրենբուրգ»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:52 / 29.06.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Ստեփան Օգանեսյան

Մոսկվայի «Սպարտակ-2»-ի վինգեր Ստեփան Օգանեսյանը վարձավճարով տեղափոխվել է «Օրենբուրգ»՝ տեղեկացնում են ակումբները:

Օգանեսյանն «Օրենբուրգում» կխաղա 1 մրցաշրջան, որից հետո թիմը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու առաջնային իրավունք կունենա:

20-ամյա ֆուտբոլիստը 2019 թվականից խաղում էր «Սպարտակ-2»-ում: 2021/2022 մրցաշրջանում Օգանեսյանը Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում մասնակցել է 35 հանդիպման և խփել 6 գոլ:

Հիշեցնենք՝ «Օրենբուրգը» 2022/2023 մրցաշրջանում կխաղա Ռուսաստանի Պրեմիեր լիգայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա