Logo

Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. Սամուել Սևյանը նվաճեց գլխավոր մրցանակը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
15:41 / 11.05.2023Շախմատ
null

ԱՄՆ-ում բնակվող Սամուել Սևյանը նվաճեց Ջերմուկում ավարտված շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի գլխավոր մրցանակը: Վերջին՝ 9-րդ տուրում սևերով 23-րդ քայլին հաշտություն կնքելով Ռոբերտ Հովհաննիսյանի հետ, Սևյանը հուշամրցաշարն ավարտեց 6 միավորով՝ մնալով անպարտելի: Հաղթանակի համար հայ գրոսմայստերը կստանա 1 միլիոն 600 հազար դրամ պարգևավճար:

Ոչ-ոքի ավարտվեցին նաև ուզբեկ Նոդիրբեկ Յակուբոևի և Հայկ Մարտիրոսյանի, Չեխիան ներկայացնող Թայ Դան Վան Նգուեի և իրանցի Ամին Տաբատաբաեիի, ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյի և հնդիկ Սունիլդութ Նարայանանի պարտիաները:

Միակ հաղթանակը տարավ Արթուր Դավթյանը՝ սևերով 64-րդ քայլին պարտության մատնելով գերմանացի Ֆրեդերիկ Սվանեին: 

4 շախմատիստներ վաստակեցին հավասար՝ 5-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով 2-5-րդ տեղերը հաջորդաբար զբաղեցրին Նոդիրբեկ Յակուբոևը, Ամին Տաբատաբաեին, Հայկ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Նրանցից յուրաքանչյուրը կստանա 625 հազար դրամ պարգևավճար: Արթուր Դավթյանը 3 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա