Logo

Պիոլի. «Թիմը քաոսային տեսք ուներ»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
23:53 / 30.08.2022ՍՊՈՐՏ
null

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է «Սասուոլոյի» դեմ Իտալիայի Ա Սերիայի 4-րդ տուրի խաղում գրանցած ոչ-ոքին (0-0):

«Այսօր մենք հստակության պակաս ունենք։ Մենք լավ սկսեցինք հանդիպումը, բայց այն բանից հետո, երբ «Սասուոլոն» ավելի խորացավ պաշտպանությունում, մեզ համար դժվարացավ ազատ տարածություն գտնելը։

Թիմը չափազանց քաոսային տեսք ուներ: Ֆուտբոլիստները տեղյակ են այսօր ծագած խնդիրների մասին, և դա միանշանակ կօգնի մեզ նախապատրաստվել «Ինտերի» դեմ հաջորդ հանդիպմանը։ Դերբիում ամեն ինչ այլ է լինելու, «Ինտերն» այլ կերպ է խաղում:

Այսօր ես ուզում էի դիմել ռոտացիայի, բայց ինձ չհաջողվեց դա անել, այդ թվում՝ անհրաժեշտ քանակի խաղացողների բացակայության պատճառով»,- Պիոլիի խոսքը մեջբերում է DAZN-ը:

«Միլանը» 8 միավորով միանձնյա առաջատարն է, «Սասուոլոն» 5 միավորով 10-րդն է: 

Առաջնության 5-րդ տուրում Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը սեպտեմբերի 3-ին միլանյան դերբիում կմրցի փոխչեմպիոն «Ինտերի» հետ, իսկ «Սասուոլոն» հաջորդ օրը կհյուրընկալվի առաջնության նորեկ «Կրեմոնեզեին»:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա