Logo

Ալջեմեյն Ստեռլինգ. «1-ին ռաունդը՝ Յանի օգտի՞ն. ոտքերով պարում էի նրա վրա, ու ոչինչ չէր կարողանում անել»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:44 / 16.04.2022Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթևագույն քաշային կարգի գործող չեմպիոն Ալջեմեյն Ստեռլինգը խոսել է Ռուսաստանի ներկայացուցիչ Պյոտր Յանի դեմ անցկացրած չեմպիոնական մենամարտի մասին:

«Ես հաղթել եմ մրցավարների որոշման արդյունքում, սակայն կան մարդիկ, որ փորձում են ստվեր գցել հաղթանակիս վրա: Կարող եմ նույնիսկ ասել, որ ինձնից միավորներ են գողացել, քանի որ ռաուդներից մեկում առավելությունս բացահայտ էր ու պետք է գնահատել՝ 10-8: Լավագույն դեպքում Պյոտրը կարող էր ոչ-ոքիի հույս ունենալ:

Ուղեղումս չի տեղավորվում՝ ինչպես կարելի էր առաջին ռաունդը գնահատել նրա օգտին: Ոտքերով պարում էի նրա վրա, ու ոչինչ չէր կարողանում անել»,- ամերիկացի մարտիկի խոսքը մեջբերում է MMAJunkie-ն:

Հավելենք, որ սա մարտիկների 2-րդ խառնամարտն էր միմյանց միջև. առաջինում նույնպես հաղթող էր դարձել Ստեռլինգը, քանի որ Յանն արգելված հարված էր կատարել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա