Logo

Ստեռլինգի ապագան շարունակում է անորոշ մնալ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:17 / 23.06.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստեռլինգը չգիտի՝ որտեղ կշարունակի կարիերան՝ հաղորդում է BBC-ն։

Ֆուտբոլիստը ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ, դրա համար էլ ցանկանում է լքել մանչեսթերյան ակումբը։ Միևնույն ժամանակ, նա պայմանագրի երկարաձգման հարցում դեռ բանակցություններ չի վարել Խոսեպ Գվարդիոլայի հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «քաղաքայինները» 60 մլն եվրոյի առաջարկ ստանալու դեպքում բաց կթողնեն նրան, և որ Ստեռլինգն արդեն համաձայնել է «Չելսի» տեղափոխությանը։

Անգլիացին «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2015 թվականին։ 2021/22 մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է Պրեմիեր լիգայի 30 հանդիպման, որոնցում խփել է 13 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա