Logo

Ստեռլինգը 3-րդ ֆուտբոլիստն է, որ Գվարդիոլայի օրոք խփել է 100 և ավելի գոլ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 07.02.2021ՍՊՈՐՏ
EtpN3OWWYAIgYkd - Ստեռլինգը 3-րդ ֆուտբոլիստն է, որ Գվարդիոլայի օրոք խփել է 100 և ավելի գոլ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:19

-

-

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում հյուրընկալվելիս 4-1 հաշվով առավելության է հասել «Լիվերպուլի» նկատմամբ, իսկ հարձակողական ոճի կիսապաշտպան Ռահիմ Ստեռլինգը դարձել է գոլի հեղինակ:

Opta վիճակագրական ռեսուրսի հաղորդմամբ՝ 26-ամյա անգլիացին դարձել է երրորդ ֆուտբոլիստը, որ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի՝ բարձրագույն դիվիզիոններում աշխատանքի ընթացքում նրա օրոք բոլոր մրցաշարերի կտրվածքով դարձել է 100 և ավելի գոլի հեղինակ (այսօր է հատել այդ սահմանը):

Նման ցուցանիշ ավելի վաղ արձանագրել են նաև «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին (211 գոլ) ու «քաղաքաբնակների» գոլահար Սերխիո Ագուերոն (120): Նրանց զիջում են Տոմաս Մյուլերը («Բավարիա», 79), Գաբրիել Ժեզուսը («Մանչեսթեր Սիթի», 75) և Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա», 67):

Բացի այդ, Ստեռլինգին առաջին անգամ է հաջողվել «Էնֆիլդում» գրավել իր նախկին թիմի դարպասը:

Հավելենք, որ «Մանչեսթեր Սիթին» ընդհատել է «Էնֆիլդում» բոլոր մրցաշարերի հաշվարկով իր՝ 19 խաղից բաղկացած առանց հաղթանակների շարքը: «Քաղաքայինները» «Լիվերպուլի» հարկի տակ վերջին անգամ առավելության էին հասել 2003 թվականի մայիսին (2-1):

Պեպ Գվարդիոլան տրանսֆերային ռումբ է պատրաստում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա