Logo

Ստեռլինգը, Իսկոն և Ասենսիոն կարող են կարիերան շարունակել նույն ակումբում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:10 / 19.04.2022ՍՊՈՐՏ
Ստերլինգ-Իսկո-Ասենսիո

«Միլանը» կարող է լրջորեն ուժեղանալ սեփականատիրոջ փոփոխությունից հետո։ Բահրեյնի Investcorp ներդրումային ընկերությունը բանակցություններ է վարում Elliott Management-ի հետ իտալական ակումբը 1 միլիարդ եվրոյով ձեռք բերելու շուրջ:

La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ եթե ամռանը գործարքը հաջողվի, «Միլանը» կփորձի ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստեռլինգին, Մադրիդի «Ռեալի» հարձակողական ոճի կիսապաշտպան Իսկոյին և վինգեր Մարկո Ասենսիոյին:

Ռահիմի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ կավարտվի 2023 թվականի ամռանը, Իսկոն գալիք ամռանը կդառնա ազատ գործակալ, եթե չերկարաձգի մադրիդցիների հետ պայմանագրի ժամկետը, Ասենսիոյի պայմանագրի ժամկետը նույնպես կավարտվի 2023 թվականի ամռանը:

Աղբյուրը նշում է, որ Ստեռլինգն ու Իսկոն դեմ չեն տեղափոխվել իտալական գրանդ, իսկ Ասենսիոն դեռևս չի կողմնորոշվել իր ապագայի հարցում:

Հաղորդվում էր, որ «Միլանը» նոր սեփականատեր ունենալուց հետո տրանսֆերների համար կարող է ստանալ 300 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա