Logo

Ստեռլինգը պայմանագիր է համաձայնեցրել լոնդոնյան գրանդի հետ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:20 / 06.07.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստեռլինգը մոտ է Լոնդոնի «Չելսի» տեղափոխությանը, հաղորդում է The Telegraph-ը։

Ըստ աղբյուրի՝ 27-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է համաձայնեցրել «կապույտների» հետ։ Կողմերն առաջիկա 24 ժամերին կպայմանավորվեն տրանսֆերի առանցքային կետերի շուրջ։

Անգլիացին «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու որոշումը կայացրել է նոր ակումբում ավելի շատ խաղաժամանակ ստանալու ակնկալիքով։ «Քաղաքայինների» հետ նրա պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ գործարքի արժեքը կարող է կազմել 35 մլն ֆունտ (մոտ 41 մլն եվրո):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա