Logo

Ջերարդը՝ Կոուտինյոյի ապագայի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:27 / 11.05.2022ՍՊՈՐՏ
Ջերարդ-Ֆիլիպե Կոուտինյո

«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը խոսել է կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի ապագայի մասին: Հիշեցնենք՝ բրազիլացին վարձավճարով ելույթ է ունենում բիրմինգհեմյան ակումբում: Մասնագետն ասել է, որ ցանկանում է բրազիլացուն ընդմիշտ պահել թիմում։

«Ես իսկապես ցանկանում եմ, որ Կոուտինյոն ընդմիշտ մնա «Ասթոն Վիլայում». մենք փորձում ենք պահել նրան»,- ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ ասել է Ջերարդը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ասթոն Վիլան» «Բարսելոնայից» կգնի բրազիլացի կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը՝ վճարելով 20 միլիոն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա Կոուտինյոն «Ասթոն Վիլայի» կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա