Logo

Սթարիջը երկու առաջարկ ունի Իտալիայից ու Իսպանիայից

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 19.01.2018ՍՊՈՐՏ
Daniel Sturridge 228x120 - Սթարիջը երկու առաջարկ ունի Իտալիայից ու Իսպանիայից

Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը մտադիր է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել այլ ակումբ: Ֆուտբոլիստը ցանկանում է մարզավիճակ ձեռք բերել, որպեսզի Անգլիայի ազգային հավաքական հրավիրվելու և աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:

Goal.com-ի տեղեկություններով Սթարիջին ձեռք բերելու գլխավոր հավակնորդը Միլանի «Ինտերն» է: Անգլիացի գոլահարը սակայն չի շտապում ընդունել այս առաջարկը, և սպասում է «Սևիլիայի» տարբերակին: Աղբյուրի փոխանցմամբ, «Ինտերն» ունի առավելություն, քանի որ առաջարկում է ֆուտբոլիստի վարձակալել ու մրցաշրջանի վերջում գնել նրա տրանսֆերն ամբողջությամբ:

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա