Logo

Սթիվ Բրյուսը ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 23.11.2021ՍՊՈՐՏ
fa977805d20c2efc9572751eef7b4e2dY29udGVudHNlYXJjaGFwaSwxNjMzMTcwMzUx 2.62687090 - Սթիվ Բրյուսը ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»

«Նյուքասլի» նախկին գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսը ցանկանում է վերադառնալ աշխատանքի։

Անգլիացի մասնագետը հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու տարբերակով՝ հաղորդում է The Athletic-ը։ Ըստ աղբյուրի՝ Բրյուսը կարծում է, որ ունակ է կարգավորել թիմի խաղը։

Ավելի վաղ, նույն աղբյուրի հաղորդմամբ՝ անգլիական ակումբը 5 մասնագետի թեկնածություն է դիտարկում։ Սուլշերին կարող են փոխարինել «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, Բրենդան Ռոջերսը, որը գլխավորում է «Լեսթերը», և Խուլեն Լոպետեգին՝ «Սևիլիայից»։

Ժամանակավոր փոխարինվող է դիտարկվում Լորան Բլանը, որը ներկայումս աշխատում է կատարական «Ալ Ռայանում»։

«Մանչեսթեր Յունայթեդը» 12 տուրերից հետո վաստակել է 17 միավոր և զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։ Առաջատարը «Չելսին» է՝ 29 միավոր։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա