Logo

Սթիվեն Քինգի «Թալիսմանը» կէկրանավորեն Սթիվեն Սփիլբերգը և Դաֆեր եղբայրները

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 09.03.2021Կինո
Սթիվենն - Սթիվեն Քինգի «Թալիսմանը» կէկրանավորեն Սթիվեն Սփիլբերգը և Դաֆեր եղբայրները

Սթիվեն Քինգի և Փիթեր Ստրաբի «Թալիսման» ֆանտաստիկ սարսափ վեպը, որը հայտնի է նաև «Աշխարհների բախում» անվամբ, հիմք կհանդիսանա Netflix-ի նոր սերիալի համար: Ըստ Hollywood Reporter- ի, նախագծի պրոդյուսինգով զբաղվելու են Սթիվեն Սփիլբերգի «Amblin Television»- ը և «Paramount Television Studios» ընկերությունները, իսկ գործադիր պրոդյուսերների պարտակաությունները ստանձնել են «Stranger Things» հեռուստաշոուի հեղինակներ Մեթ և Ռոս Դաֆերը: Նախագծի սցենարիստն է լինելու Կուրտիս Գուինը. վերջինս նույնպես աշխատել է նաև «Stranger Things» սերիալի վրա:

«Թալիսման» վեպի գլխավոր հերոսը 12-ամյա Ջեք Սոյերն է, որը ստիպված է վտանգավոր ճանապարհորդություն սկսել՝ իր մահացող մայրիկին օգնելու համար: Նա պետք է գտնի մի թալիսման՝ հզոր արտեֆակտ, որը կարող է փրկել ոչ միայն իր մորը, այլև ամբողջ աշխարհին: 

InterMedia- ն հիշեցնում է, որ գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1984 թվականին և մեծ հաջողություն է ունեցել: 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա