Logo

«Ստիպված ես պայքարել ոչ միայն «Բարսայի», այլև մրցավարության դեմ». «Վալենսիայի» պաշտպանը դժգոհ է (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 02.02.2018ՍՊՈՐՏ
58 - «Ստիպված ես պայքարել ոչ միայն «Բարսայի», այլև մրցավարության դեմ». «Վալենսիայի» պաշտպանը դժգոհ է (տեսանյութ)

«Վալենսիայի» պաշտպան Գաբրիել Պաուլիստան մեկնաբանել է Իսպանիայի Արքայական գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Բարսելոնայից» կրած պարտության փաստը (0-1):

«Սուարեսի հետ բախո՞ւմը. խաղադաշտում նման բաներ պատահում են: Նա ինձ վախկոտ անվանեց, իսկ ես պատասխանեցի, որ նա լավ ֆուտբոլիստ է, աշխարհի լավագույն «9 համարը»: Բայց այդ ամենը մնաց խաղադաշտում, ինչի մասին մենք մոռացել ենք:

Ինչ վերաբերում է խաղին, ապա մենք պայքարեցինք մինչև վերջ, ինչպես ցանկացել էր Մարսելինյոն: Սա առաջին հանդիպումն էր, մենք պետք է պայքարեինք ամբողջ թիմով: Այժմ մեզ սպասում է պատասխան խաղը:

«Բարսելոնան» աշխարհի լավագույն թիմն է, և «Վալենսիան» պետք է խաղադաշտ դուրս գա եզրափակչում հայտնվելու ահռելի ցանկությամբ:

Տղաներն ասացին, որ Սերխի Ռոբերտոն Պերեյրայի նկատմամբ խախտման համար պետք է կարմիր քարտ ստանար, թեև մրցավարը դեղինով բավարարվեց: «Կամպ Նոու» մարզադաշտում ստիպված ես պայքարել ոչ միայն «Բարսայի», այլև մրցավարության դեմ»,- ասել է Պաուլիստան:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա