Logo

Ջերարդը ցանկանում է «Ասթոն Վիլայում» տեսնել «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:31 / 07.03.2022ՍՊՈՐՏ
Ժորժինյո Վեյնալդում

ՊՍԺ-ի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը հայտնվել է «Ասթոն Վիլայի» տրանսֆերային թիրախում։

Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը ցանկանում է իր կազմում տեսնել «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպանին՝ հայտնում է Sport.es-ը։

Ըստ աղբյուրի՝ բիրմինգհեմյան ակումբը պատրաստ է 25 մլն եվրո վճարել 31-ամյա նիդեռլանդցու համար գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Հիշեցնենք՝ Վեյնալդումն ազատ գործակալի կարգավիճակով ՊՍԺ է տեղափոխվել անցյալ ամառ:

Հավելենք՝ ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 29 խաղում կիսապաշտպանը դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա