Logo

Ջերարդն անձամբ կհանդիպի նախկին թիմակցին՝ համոզելու տեղափոխվել «Ասթոն Վիլա»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:49 / 16.03.2022ՍՊՈՐՏ
Սթիվեն Ջերարդ-Լուիս Սուարես

«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը ցանկանում է դեմ առ դեմ հանդիպել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսին։

Նա ցանկանում է համոզել 35-ամյա ուրուգվայցուն ամռանը տեղափոխվել անգլիական ակումբ՝ հայտնում է The Athletic-ը։

Սուարեսի և մադրիդցիների միջև գործող պայմանագիրը հաշվարկված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Հավելենք՝ ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Ջերադն ու Սուարեսը մի քանի տարի միասին հանդես են եկել «Լիվերպուլում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա