Logo

Ջերարդ. «Եթե չեք սիրում Կոուտինյոյի խաղը, պետք է դադարեցնեք ֆուտբոլ նայելը»

Հեղինակ
Հրայր Նազարյան
09:43 / 10.02.2022ՍՊՈՐՏ
Ֆիլիպե Կոուտինյո-Ջերարդ

«Աստոն Վիլան» գլխավորող 41-ամյա Սթիվեն Ջերարդը հիացած է Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի՝ «Լիդսի» հետ խաղում (3:3) իր թիմի բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի ելույթից։

«Եթե չեք սիրում Ֆիլիպե Կոուտինյոյի խաղը, պետք է դադարեցնեք ֆուտբոլ նայելը, որովհետև այդ ելույթը բացարձակ հրաշալի էր»,- մարզչի այդ հուզական գնահատականը թվիթերյան գրառմամբ ներկայացրել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ նշելով, որ անգլիական ակումբը հնարավորություն ունի հունիսին 40 մլն եվրոյով ձեռք բերելու Կոուտինյոյի տրանսֆերային իրավունքները։

Նախօրեին տեղի ունեցած խաղում բրազիլացի հարձակողական ոճի կիսապաշտպանը դարձավ գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։ 30-րդ րոպեին նա ինքնուրույն գրավեց մրցակցի դարպասը, իսկ 38-րդ ու 43-րդ րոպեներին դարձավ Ջեյկոբ Ռեմսիի խփած գոլերի համահեղինակը։

Այս տարվա հունվարին «Ասթոն Վիլան» վարձակալել է բրազիլացի ֆուտբոլիստին, որը մինչև այդ ներկայացնում էր «Բարսելոնան»։ Կոուտինյոն արդեն 3 հանդիպում է անցկացրել ԱՊԼ-ում՝ իր հաշվին գրանցելով 2-ական գոլ ու արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա