Logo

Ստյոպա Մկրտչյան. «Իրականացավ մանկությանս երազանքը»

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:55 / 23.03.2022ՍՊՈՐՏ
Ստյոպա Մկրտչյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում նորամուտին պատրաստվող ԲԿՄԱ-ի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը, մասնակցելով նոր կարգավիճակում իր առաջին նախախաղային ասուլիսին, նշեց, որ իրականանում է իր մանկության երազանքը, իսկ Չեռնոգորիայի ընտրանու հետ վաղվա ստուգողական հանդիպմանը վճռական է տրամադրված։

«Շատ ուրախ եմ ազգային հավաքական հրավիրվելու համար։ Դրա մասին երազել եմ մանկուց՝ ֆուտբոլում առաջին քայլերս կատարելու պահից։

Երազել եմ հրավիրվել ազգային հավաքական, ամրապնդվել թիմում և դառնալ կարևոր ֆուտբոլիստ։ Հիմա գնում եմ դեպի իմ նպատակը։

Շատ շնորհակալ եմ, որ վստահել են ինձ։ Այո՛, կարող էի ընդգրկվել նաև մինչև 19 և 21 տարեկանների հավաքականներում, որոնք նույնպես միջազգային հանդիպումների են պատրաստվում այս օրերին։

Իրականում երեք հավաքականների խաղերն էլ շատ կարևոր են, քանի որ մյուս տարիքային խմբերը Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումներ են անցկացնելու, իսկ ազգայինը երկրի ամենագլխավոր թիմն է։

Հրավեր ստանալու պահին անբացատրելի էին զգացողություններս. շատ ուրախ էի հրավիրվելու համար և այդ պահից սկսած՝ մտածում էի հավաքականի մասին»,- ասաց երիտասարդ ֆուտբոլիստը։

Անդրադառնալով Չեռնոգորիայի հավաքականին՝ Ստյոպան ընդգծեց, որ արդեն որոշակի տեղեկություն ունեն մրցակցի մասին, գիտեն, որ շատ ուժեղ թիմ է.

«Ծանոթ ենք նրանց ուժեղ և թույլ կողմերին ու կփորձենք վաղը օգտագործել դա, որպեսզի հաղթենք»,- եզրափակեց Մկրտչյանը։

Կապառոս. «Առանց Հենոյի, հավաքականն արդեն հանդիպումներ անցկացրել է. կարևոր է, որ թիմը շարունակի աճ գրանցել»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա