Logo

«Շտուտգարտի» հարձակվողը կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:21 / 05.03.2022ՍՊՈՐՏ
null

«Ռոման» հետաքրքրված է «Շտուտգարտի» ավստրիացի հարձակվող Սաշա Կալաջիչի ծառայություններով՝ հաղորդում է Kicker-ը։

Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբը դիտարկում է ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու տարբերակը։ Հարկ է նշել, որ հարձակվողը վերջերս է շարք վերադարձել ծնկի վնասվածքից հետո։

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Կալաջիչը «Շտուտգարտի» կազմում անցկացրած 6 խաղում դարձել է 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա