Logo

Ստոլե Դիմիտրևսկին մոտ է «Բարսելոնա» տեղափոխությանը

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 11.01.2022ՍՊՈՐՏ
Ստոլե Դիմիտրևսկի

«Ռայո Վալյեկանոյի» դարպասապահ Ստոլե Դիմիտրևսկին մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն՝ հաղորդում է Ekipa պարբերականը։

Հաղորդվում է, որ կողմերը համաձայնեցրել են գործարքի մանրամասները: 28-ամյա ֆուտբոլիստը պայմանավորվել է կատալոնական ակումբի հետ ու արդեն հրաժեշտ է տվել «Ռայոյի» ակումբակիցներին։

Այս մրցաշրջանում Դիմիտրևսկին Լա լիգայի 18 խաղում 14 գոլ է բաց թողել, 7 խաղում նա կարողացել է դարպասն անառիկ պահել։ Ստոլեն Հյուսիսային Մակեդոնիայի հիմնական դարպասապահն է։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա