Logo

Սուարեսն իր ծառայություններն է առաջարկել իտալական գրանդին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:16 / 14.06.2022ՍՊՈՐՏ
Luis Suarez

Մադրիդի «Ատլետիկոյի» և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսն իր ծառայություններն առաջարկել է Թուրինի «Յուվենտուսին»՝ տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը: Աղբյուրի համաձայն՝ ուրուգվայցին ցանկանում է կարիերան շարունակել Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմում։

Նշվում է, որ «Յուվենտուսն» արդեն սկսել է ակտիվորեն ուսումնասիրել Սուարեսի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։ Եթե ​​ակումբը չկարողանա համաձայնության գալ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ Ալվարո Մորատայի տրանսֆերի հարցում, ապա Սուարեսը կդառնա «Ծեր սինյորայի» գլխավոր տրանսֆերային թիրախը՝ հարձակման գիծն ուժեղացնելու համար:

Ավելի վաղ մադրիդյան գրանդը հայտարարել էր, որ 35-ամյա հարձակվողի հետ հունիսի 30-ին ավարտվող պայմանագիրը չի երկարաձգվի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա