Logo

Սուարեսը կլքի «Ատլետիկոն»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:00 / 16.05.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

«Ատլետիկոն» հայտարարել է, որ թիմի հարձակվող Լուիս Սուարեսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա։

Սուարեսի հետ մեկտեղ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Ատլետիկոն» կլքի կիսապաշտպան Հեկտոր Հերերան՝ հաղորդում է թիմի պաշտոնական կայքը։ Սուարեսն «Ատլետիկոյի» կազմում ելույթ է ունենում 2020 թվականի սեպտեմբերից:

Ընթացիկ մրցաշրջանում ուրուգվայցի հարձակվողը թիմի կազմում անցկացրած 43 խաղում դարձել է 13 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։ Հեկտոր Հերերան «Ատլետիկոյում» խաղում է 2019 թվականից։ 32-ամյա մեքսիկացին կարիերան կշարունակի ամերիկյան «Հյուսթոնում»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա