Logo

Սուպերհամակարգիչը գնահատել է «Ռեալի» և «Բարսելոնայի» չեմպիոնական շանսերը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:48 / 04.04.2022ՍՊՈՐՏ
null

Այսօր «Էսպանյոլ» - «Ռեալ Սոսյեդադ» խաղով ավարտվում է Լա լիգայի 20221/22 մրցաշրջանի 30-րդ տուրը:

«Ռեալը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ ակտիվում ունենալով 69 միավոր: «Բարսելոնան» 2-րդն է, «սերուցքայիններին» զիջում է 12 միավորով, սակայն 1 հանդիպում պակաս է անցկացրել:

FiveThirtyEight-ի ալգորիթմը, որն ավելի հայտնի է «սուպերհամակարգիչ» անվամբ, գնահատել է թիմերի չեմպիոնական հնարավորությունները:

Եվ այսպես, սուպերհամակարգիչը «Ռեալի» չեմպիոն դառնալու հնարավորությունը գնահատում 93%-ը. սպասվում է, որ «Արքայական ակումբը» Պրիմերայի մրցաշրջանը կավարտի 85 միավորով: 
«Բարսայի»` Լա լիգայում լավագույնը դառնալու հնարավորությունը 6% է: Այլ թիմերի չեմպիոն դառնալու հավանականությունը 1% Է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա